Ռուսաստանն ունի իրավունք՝ Հայաստանի հետ քննարկելու առաջիկա ընտրությունները. Պեսկով

Ռուսաստանն ու Հայաստանը խորը պատմական արմատներ ունեն, և Երևանի առաջնահերթությունները Մոսկվայում մեծ հետաքրքրության առարկա են։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ Պավել Զարուբինին տված հարցազրույցում. «Հայաստանը մեզ մոտ երկիր է, որի հետ մենք խորը պատմական արմատներ ունենք։ Այստեղ ապրող հսկայական հայկական սփյուռքը կազմում է ավելի քան 2 միլիոն մարդ, հետևաբար, Երևանի առաջնահերթությունները Մոսկվայում մեծ հետաքրքրության առարկա»։

Երևանը հասկանում է ԵԱՏՄ-ի և Եվրամիության միաժամանակյա անդամ լինելու անհնարինությունը, ինչը կարևոր է:

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա նաև նշել է, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը հնարավորություն է տալիս Հայաստանին զարգանալ արագացված տեմպերով. «ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի գործող համակարգերը անհամատեղելի են, դրանք տարբեր են», ասել է Պեսկովը Պավել Զարուբինին տված մեկնաբանության մեջ։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը օգտակար, անկեղծ և անհրաժեշտ է որակել ապրիլի 1-ին Մոսկվայում կայացած հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։

Նրա խոսքով՝  հանդիպման ընթացքում կողմերը միմյանց ներկայացրել են իրենց դիրքորոշումները, այդ թվում՝ Հայաստանում կայանալիք ընտրությունների համատեքստում։

«Շփումը եղել է անկեղծ, օգտակար և անհրաժեշտ։ Կողմերը միմյանց ներկայացրել են իրենց դիրքորոշումները, հատկապես ընտրությունների կոնտեքստում, որոնք սպասվում են Հայաստանում, նաև առևտրա-տնտեսական համագործակցության հիմնական հարցերի կոնտեքստում»,- ասել է Պեսկովը։

Leave a Comment