
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սամվել Կարապետյանի հետ, Սամվել Կարապետյանը, Սամվել Կարապետյանը…
Որ մի 50 անգամ էլ կրկնեմ՝ կզզվեք չէ՞
Իսկ եթե հումորը դնենք մի կողմ հարգելի «Մեր Ձևով»-ի անունից խոսացողներ՝ տպավորություն է, որ պլան եք կատարում:
Մենք բոլորս գիտենք, թե ով է Ս. Կարապետյանը՝ հարգում ենք և մեծ հույսեր կապում: Բայց երբ տեղին և անտեղին կրկնում եք՝ հակառակ էֆեկտ է ունենում՝ հայերի մոտ հաստատ:
Այո, ես շարունակում եմ հավատալ, որ այս պահին միակն եք, ով կարող է համախմբել իր շուրջ ու հաղթել նիկոլիզմը: Ուրեմն կաջակցեմ, բայց ոչ կույր կամ պարտադրված:
Հա, հիմա գրելու են՝ ինչի եք քննադատում հանրային՞՞՞՞
Միանգամից պատասխանեմ՝ լավ եմ անում: Ունեմ դրա հիմնավորումն ու միտք արտահայտելու ազատությունը»: