«Ուժեղ Հայաստանը» գրասենյակ է բացել Աշտարակ քաղաքում – armeniatoday.am

Ապրիլի 4-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն աշխատանքային այց են կատարել Աշտարակ, ուր բացվել է կուսակցության Աշտարակ քաղաքի տարածքային գրասենյակը։

Համայնքում առաջին կանգառն Ուջանում էր, ուր կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ուջանցիների հետ հանդիպմանը ներկայացրել է կուսակցության տնտեսական և անվտանգային ծրագրերի հիմնական դրույթները։

Խոսելով աղքատության հաղթահարման հրամայականի մասին՝ Կարապետյանն ընդգծել է, որ աղքատության հարցը լուծվելու է տնտեսության միջոցով, և շեշտել Հայաստանի համար տնտեսագետ ղեկավար ունենալու անհրաժեշտության մասին։

Հանդիպմանը Կարապետյանը լսել է բնակավայրի բնակիչներին հուզող խնդիրները և պատասխանել  վերջիններիս հետաքրքրող հարցերին։

Կուսակցության անդամների այցելել են նաև Ոսկեվազ բնակավայր, ուր բնակիչների հետ տեղի է ունեցել մտքերի փոխանակում Հայաստանի առջև ծառացած խնդիրների և մարտահրավերների մասին։

Հանդիպմանը Կարապետյանը, խոսելով երկրի տարբեր ոլորտներում կուտակված խնդիրների մասին, խոսել է փոփոխությունների անհրաժեշտության մասին։

«Հայաստանին այսօր պետք է մեծ փոփոխություն։ Մարդիկ ուզում են նոր առաջնորդ։ Ուզում են մարդ, որ չի իշխել այս երկրում, ուզում են մարդ, ով պատասխանատու չէ նրա համար, թե ինչ կյանքով ենք այսօր ապրում  ու ինչին որ հասել ենք։ Այսօր Հայաստանում մի ուժ կա, որի առաջնորդը չունի որևէ բանի կարիք և իշխանության է գալիս արդեն իսկ ֆինանսապես ապահովված»,- նշել է Կարապետյանը։

Կուսակցությունը մարտի 18-ին ներկայացրել էր «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագիրը։

Կուսակցության առաջնորդ, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին կալանավորել էին 2025-ի հունիսին՝ եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Ավելի քան վեց ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո՝ դեկտեմբերի 30-ից, նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը և գրավը։

Փետրվարի 11-ին Կարապետյանը միաձայն ընտրվել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ։ Դատարանը մարտի 14-ին ևս մեկ ամսով երկարաձգել էր նրա տնային կալանքը:

Leave a Comment