Հնդկաստանը հայտնել Է Իրանից նավթի անխափան մատակարարումներ ստանալու մասին





Տնտեսություն


Հնդկաստանի նավթի և բնական գազի նախարարությունը հայտնում է, որ տեղական նավթավերամշակման գործարանները շարունակում են հում նավթի կայուն մատակարարումներ ապահովել՝ չնայած Մերձավոր Արևելքում էներգակիրների հայթայթման աճող խափանումներին:

«Հնդկական նավթավերամշակման գործարանները լիովին հոգացել են հում նավթի իրենց պահանջները, այդ թվում՝ Իրանից ներկրվող հումքի հաշվին»,— ասված է գերատեսչության հայտարարության մեջ:

Նախարարությունը նաև հավելել է, որ, ի հեճուկս տարածվող լուրերի, իրանական նավթի ներկրման դիմաց վճարումների հարցում որևէ խոչընդոտ չկա։





Leave a Comment