«Դավիթի ուշքն ու միտքն այն է, որ զատկական հաղորդություն ստանա»․ Ռուբեն Մելիքյան

«Դավիթի ուշքն ու միտքն այն է, որ զատկական հաղորդություն ստանա»․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է․ Քիչ առաջ «Նաիրի» ԲԿ-ում այցելեցի «Ծաղկազարդի գործով» կալանավոր, 18-ամյա Դավիթ Մինասյանին»։

«Դավիթի առողջական վիճակը լավ չէ, ուշագնացություններ է ունենում, դեռևս վերակենդանացման բաժնում է, նրան ծնողները և որևէ մեկը չի կարող այցելել՝ բացի բժիշկներից և փաստաբաններից․․․

Դավիթի հետ կարճ զրույց ունեցա, բժիշկների հսկողության ներքո է։ Նրա ուշքն ու միտքը մի բան էր․ նա շատ նեղված էր, որ Զատկի պատարագին չի կարող մասնակցել․․․ Ցանկանում է գոնե հաղորդություն ստանալ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել է փաստաբանը՝ հույս հայտնելով, որ գուցե վաղը դա հնարավոր կլինի։

Աղբյուրը`   Ռուբեն Մելիքյան

Leave a Comment