Իրանն ունի 48 ժամ՝ կարևորագույն նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ համաձայնության գալու համար, հակառակ դեպքում նրանց դժոխք է սպասվում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Ես Իրանին 10 օր տվեցի՝ գործարք կնքելու կամ Հորմուզի նեղուցը բացելու համար»,- գրել է նա Truth Social-ում:
Թրամփը Թեհրանին վերջնագիր էր ներկայացրել մարտի 26-ին:
Ժամանակը սպառվում է, հավելել է նա:
ԱՄՆ նախագահն ապրիլի 3-ին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է վերացնել Հորմուզի նեղուցի շրջափակումը և վերահսկողություն ստանալ Իրանի նավթի նկատմամբ:
