Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցությունը ԱԺ ընտրություններում սատարելու է «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» քաղաքական ուժին


 ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.


«Ազատություն կուսակցության հանրապետական վարչության ընդլայնված նիստը որոշում կայացրեց 2026թ Ազգային Ժողովի ընտրություններում սատարել “Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ” քաղաքական ուժին։


Հանրապետական վարչությունը նաև որոշում կայացրեց 2026թ ապրիլի 19-ին ժամը 14։00 հրավիրել կուսակցության համագումար՝ ընտրություններին ընդառաջ կուսակցության ռազմավարության, ներկուսակցական կազմակերպական հարցեր քննարկելու համար»:


 


 


Leave a Comment