Որքա՞ն խրոխտ է հնչում Հայկոյի խոսքը, այնպես չէ՞: Բայց հարց է առաջանոմ՝ իսկ Հայկոն չգիտի՞, որ Հայաստանի նման երկրներում, եթե իսկապես առաջնորդվում են ազգային շահերով, ապա չեն կարող հաշվի չառներ գերտերությունների շայհերը, իսկ նկատենք, որ ՌԴ-ն Հայաստանի համար պարզապես մի ինչ-որ գերտերություն չէ. այն տարածաշրջանային խաղացող է, որ ցանկության դեպքւոմ կարող է իսկապես ճզմել Հայաստանը, եթե զգա վտանգ իր համար. լծակներ՝ որքան ասես: Հայաստանն ունի՞ պոտենցիալ՝ հարկ եղած դեպքում անտեսելու ՌԴ շահերն ու առաջ տանելու իբր միայն սեփականը մի դեպքում, երբ իրականում նույն TRIPP-ով սպասարկվելու է թուրք-ադրբեջանական տանդեմի ու նրանց արևմտյան հովանավորների շահերը: Ասել կուզի՝ եթե իսկապես ՔՊ-ն առաջնորդվում է ՀՀ շահերով, չնայած որ այս տարիներին ականատես ենք դարձել տրամագծորեն հակառակ երևույթին, ապա պետք է լեզու գտնել Մոսկվայի հետ, փորձել բալանսավորել, չանցնել այնպիսի կարմիր գծեր, որոնց խախտման հետևանքով կարող ենք արժանանալ ասենք արցախցիների ճակատագիրին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: