Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա (մարտի 30–ապրիլի 3-ը) լավ լուրերի ընտրանին
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլ․/Նովոստի-Արմենիա/․ Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա (մարտի 30–ապրիլի 3-ը) լավ լուրերի ընտրանին։
Այսպես.
Երևանում բացվել է դիրիժոր, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանի անվանատախտակը։
Մարտի 31-ից վերսկսվել են Կապան–Երևան–Կապան թռիչքները։
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը դարձել է Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամ։
Ամերիկահայ հայտնի դերասանուհի Անժելա Սարաֆյանն արժանացել է լավագույն դերասանուհու մրցանակին Իսպանիայում կայացած Մալագայի կինոփառատոնում։
Ապրիլի 1-ին՝ Ծիծաղի միջազգային օրը, «Նովոստի-Արմենիա»-ն առանձնացրել է պատմության ամենաաղմկահարույց մեդիա-խաբեությունները, որոնք ապացուցում են՝ երբեմն լավ մտածված կատակը նույնպես կարող է լինել համոզիչ։
Յոթ հայ շախմատիստներ ընդգրկվել են ՖԻԴԵ-ի ապրիլյան վարկանիշային աղյուսակների տարբեր անվանակարգերի լավագույն հարյուրյակում։
Հայ մարզուհի Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրվել է «Եվրոպայի 2025 թվականի լավագույն ծանրորդ» կոչմանը։
Հայաստանի ներկայացուցիչները ՌԴ Սոչի քաղաքում անցկացված հաշմանդամային սպորտի «Իմպուլս» միջազգային փառատոնում նվաճել են 4 ոսկե և 1 արծաթե մեդալ։
Երևանը կվերածվի մարզադաշտի․ ապրիլի 6–ին սպորտը կմիավորի բոլորին։
Վարազդատ Լալայանը և Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրվել են Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի 2025 թ.-ի լավագույն մարզիկների անվանակարգերում։