Խաղաղությունը, որ ունենք այսօր, արժանապատիվ խաղաղություն է․ Լիլիթ Մակունց

Խաղաղությունը, որ ունենք այսօր, արժանապատիվ խաղաղություն է․ Լիլիթ Մակունց

Հատկապես վերջին ամիսներին լսում ենք շատ վտանգավոր և ապակողմնորոշող մի ձևակերպում, որով փորձ է արվում ընտրություն կատարել խաղաղության և արժանապատվության միջև, ՔՊ համաժողովի իր ելույթում ասաց ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Լիլիթ Մակունցը։

«Մեզ ասում են՝ եթե հետամուտ լինենք հաստատված խաղաղությանը, դա տեղի է ունենալու ազգային արժանապատվության հաշվին։ Սա կեղծ ու վտանգավոր հակադրում է։ Խաղաղությունն ու արժանապատվությունն իրար հետ հակադրության մեջ չեն, այլ խորապես փոխկապակցված են։

Այն խաղաղությունը, որ ունենք այսօր, արժանապատիվ խաղաղություն է»,- ասաց նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment