Գվարդիոլան հաստատել է՝ «Մանչեսթեր Սիթին» Ռոդրիին նոր պայմանագիր է առաջարկել

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հաստատել է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդագրությունն այն մասին, որ ակումբը 29-ամյա իսպանացի կիսապաշտպան Ռոդրիին նոր պայմանագիր է առաջարկել։

«Ես գիտեմ, թե ինչ է ակումբը ուզում Ռոդրիից. նրանք ուզում են, որ նա մնա, մնա և, ևս մեկ անգամ, մնա։ Կարծո՞ւմ եմ արդյոք, որ նա կմնա: Կարծում եմ՝ այո։ Ես միշտ դրական տրամադրվածություն ունեմ այդ առումով, բայց, վերջիվերջո… չգիտեմ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերել Ֆաբրիցիո Ռոմանոն:

Նախկինում հաղորդվում էր, որ «Ռեալ Մադրիդը» հետաքրքրված է ֆուտբոլիստով։ Ռոդրիի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։

Այս մրցաշրջանում կիսապաշտպանը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 28 խաղ բոլոր մրցաշարերում՝ խփելով երկու գոլ։

Leave a Comment