4 ապրիլի 2026 – 13:16 AMT
PanARMENIAN.Net – Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակի տվյալները մարտի 24-30-ն ընկած ժամանակահատվածում։
Փոշու մակարդակը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում։
Միևնույն ժամանակ, Նոր Նորքում, Արաբկիրում և Շենգավիթում նման գերազանցում չի արձանագրվել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը նույնպես որոշ հատվածներում բարձր է եղել։ Նոր Նորքում այն գերազանցել է թույլատրելի սահմանը գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, իսկ Կենտրոնում՝ մարտի 28-29-ին։ Արաբկիրում և Շենգավիթում այս ցուցանիշը մնացել է թույլատրելի սահմաններում։
Ինչ վերաբերում է ծծմբի երկօքսիդին, ապա դրա մակարդակը դիտարկված ժամանակահատվածում չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։