Եթե ՌԴ-ն գազի ու մյուս հարցերի մասով որոշում կայացնի՝ ՀԱՊԿ-ից էլ, ԵԱՏՄ-ից էլ դուրս կգանք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ-ի կողմից Հայաստանի հետ վերջնագրերով խոսելու մասին հարցին



Եթե ՌԴ-ն գազի ու մյուս հարցերի մասով որոշում կայացնի՝ ՀԱՊԿ-ից էլ, ԵԱՏՄ-ից էլ դուրս կգանք: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ի պատասխան ՌԴ-ի կողմից Հայաստանի հետ վերջնագրերով խոսելու մասին լրագրողի հարցին:



«Նման խոսակցություները նոր չեն, ապրանքների ու գազի գնի հետ կապված խոսակցությունները տարիներ շարունակ եղել են: Այդ պարագայում՝ եթե նման որոշում կկայացնեն, ՀՀ-ն էլ իր որոշումը կկայացնի և դուրս կգա վերջնականապես թե ՀԱՊԿ-ից, թե ԵԱՏՄ-ից, բայց չեմ կարծում, որ դրան կգնա կհասնի:


Դրանից հետո շատ լավ, աշխատանքային ու արդյունավետ զրույց է տեղի ունեցել երկու երկրների ղեկավարների միջև, ՀՀ-ի վարչապետը Հայաստանի կարծիքը և տեսակետը նույնպես ներկայացրել է»,- նշել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment