ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Թեհրանում գտնվող ՀՕՊ օբյեկտների և հրթիռային պահեստների վրա հասցված հարվածների մասին

Երեկ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Թեհրանի հակաօդային պաշտպանության օբյեկտներին և հրթիռային պահեստներին, հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ):

ՑԱԽԱԼ-ը պնդում է, որ թիրախների թվում եղել են հակաօդային պաշտպանության մի քանի օբյեկտներ, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին պատկանող զենիթային հրթիռների պահեստը։

Իսրայելական բանակի տվյալներով՝ երկրի ռազմաօդային ուժերը հարվածել են նաև մի ռազմական օբյեկտի, որի խնդիրն է եղեկ «պահպանել իրանական ահաբեկչական ռեժիմի զենքի հետազոտման և մշակման կենտրոնները»։

Բացի այդ, ըստ ՑԱԽԱԼ-ի հայտարարության՝ հարվածներ են հասցվել նաև բալիստիկ հրթիռների պահեստին, ինչպես նաև սպառազինության արտադրության, հետազոտման ու մշակման կենտրոնին։

Leave a Comment