Շիրակի մարզում՝ Թորոսգյուղ-Արփենի ավտոճանապարհին, ավտոմեքենան գլորվել է ձորը, ինչի հետևանքով վարորդը և երկու ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի մասին ահազանգն ստացվել է ապրիլի 4-ին՝ ժամը 10։21-ին։ Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ գլորվել մոտակա ձորը։
Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
