Ընդդիմադիր դաշտում նոր վերադասավորում․ ՀԺՄ-ն սատարում է Ծառուկյանին • Tribune.am

Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները վճռորոշ նշանակություն են ունենալու Հայաստանի Հանրապետության համար: Իշխանափոխությունը մեր երկրի անվտանգության ապահովման ու կայուն զարգացման կարևոր երաշխիքն է: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը։

««Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը, մի կողմ դնելով կուսակցական, անձնական շահերը և նպատակ ունենալով նպաստել ընդդիմադիր ձայների կոնսոլիդացմանը, որպես առանձին քաղաքական միավոր չի առաջադրվելու ԱԺ ընտրություններին։

«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը դրական է գնահատում Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, բազմաթիվ ուժերի, մասնագիտական խմբերի և հանրության լայն շրջանակների կողմից ներկայացրած «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը:

Մենք կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին, կուսակցության համակիրներին խորհրդարանական ընտրություններում քվեարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին:

Ուժը միասնության մեջ է»,-նշված է հաղորդագրության մեջ։

Leave a Comment