Երկրաշարժ Քաբուլում. փլուզվել է բնակելի շենք, կան զոհեր

Աֆղանստանի Քաբուլ նահանգում երկրաշարժի հետևանքով բնակելի տուն է փլուզվել, կան զոհեր։ Այս մասին հայտնում է TOLOnews Plus -ը։

ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ 5,8 մագնիտուդով ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 20:45-ին: Էպիկենտրոնը գտնվել է Բադախշան նահանգի Ջարմ գավառից 35 կմ հարավ, օջախը գտնվել է մոտ 186 կմ խորության վրա:

Ըստ տեղի աղբյուրների՝ Բաղրամի գավառի Գուսֆանդ-Դարա շրջանում ավերվել է մեկ բնակելի տուն։ Պատահարի հետևանքով զոհվել է 6 մարդ, ևս մեկը համարվում է անհետ կորած:

Leave a Comment