
ՀՀԿ 18-րդ համագումարի մեկնարկից առաջ Երրոդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնեց, որ լրագրողների հարցերին կպատասխանի համագումարի ավարտից հետո։ «Մի 15-20 րոպեում կաշխատեմ ձեր հարցերին պատասխանել։ Ինչ վերաբերում է ընտրություններին մասնակցելու վերաբերյալ ձեր հարցին՝ մենք արդեն հայտարարություն ենք տարածել։ Մնացած հարցերի պատասխանները կլսեք համագումարի ժամանակ»,- նշեց նա։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ տեղեկացրեց, որ համագումարի ավարտը նախատեսված է ժամը 16։00-ից հետո․ «Այդ ժամին կարող եք լինել մամուլի կենտրոնում ու նախագահը կարճ շփում կունենա ձեզ հետ»։