Փաշինյանը հրապարակել է ՔՊ ընտրական ցուցակը

Փաշինյանը հրապարակել է ՔՊ ընտրական ցուցակը

4 ապրիլի 2026 – 11:27 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի նախագիծը՝ Ազգային ժողովի 2026 թվականի հերթական ընտրությունների համար։

Առաջին մասում ընդգրկված է 283 անդամ: Ցուցակի առաջին հորիզոնականներում են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և այլք։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի 2-րդ մասում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների անուններն են:

Նախաբանում, որպես ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ և վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, դիմելով քաղաքացիներին, նշել է, որ իրենց աջակցությամբ «Քաղաքացիական պայմանագիրը» կատարել է ստանձնած մեծագույն առաքելությունը և Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, որով Հայաստանի համար բացվել է խաղաղ զարգացման դարաշրջանը։

«Հունիսի 7–ին կայանալիք ընտրություններում Ձեզ հետ միասին մենք մի խնդիր ունենք լուծելու․ պետք է տեր կանգնենք Խաղաղությանը, որը նոր է, մանուկ է, դեռևս խոցելի է և մեր ամենօրյա խնամքի կարիքն ունի»,-նշել է Փաշինյանը:

ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին:

Leave a Comment