ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խումբը քննարկել է ռազմավարական գործընկերության հետագա քայլերը

ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խումբը քննարկել է ռազմավարական գործընկերության հետագա քայլերը

4 ապրիլի 2026 – 11:11 AMT

PanARMENIAN.Net – Ապրիլի 1-ին անցկացվել է 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման նպատակով ձևավորված ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երրորդ հանդիպումը, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ից։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերը նշել են, որ տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության շրջանակում արդեն արձանագրվել է առաջընթաց։

Աշխատանքային խմբի անդամները քննարկել են նաև հետագա քայլերը, որոնք ուղղված են եղել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության ամրապնդմանը՝ ընդգրկելով տնտեսական փոխգործակցությունը, էներգետիկ ոլորտը, ինչպես նաև կրիտիկական և նորագույն տեխնոլոգիաները։

2025-ի հունվարի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում ստորագրել են ռազմավարական գործընկերության պաշտոնական փաստաթուղթ: Համաձայնագիրը հիմնված է ընդհանուր արժեքների վրա, ինչպիսիք են ժողովրդավարության խթանումը, ինքնիշխանության աջակցությունը և սահմանների անձեռնմխելիությունը:

Leave a Comment