Երևանի քաղաքապետարանից հայտնում են․
Երևանը՝ Wizz Air-ի բորտային ամսագրում։
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Wizz Air ավիաընկերության բորտային ամսագրում ապրիլից հուլիս ամիսներին Երևանը կներկայացվի որպես կյանքով լի, դինամիկ և գրավիչ քաղաք։
Ամսագիրը բացահայտում է մայրաքաղաքի յուրահատուկ հմայքը՝ ընդգծելով նրա ջերմ և հյուրընկալ մարդկանց, բաց ու ընկերասեր մթնոլորտը, ինչպես նաև հարուստ ու բազմաշերտ մշակույթը։
