Մեր բարեկամ և եղբայրական ժողովուրդները դարեր շարունակ աջակցել են միմյանց և կշարունակեն միասին լինել թե՛ ուրախ, թե՛ դժվարին օրերին․ Ալիևը՝ Փեզեշքիանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնաբանել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի շնորհակալությունն Ադրբեջանի հասցեին: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Ալիևը սոցիալական ցանցի էջում պարսկերենով հրապարակում է տեղադրել:

«Իրանի Իսլամական Հանրապետության հարգարժան նախագահ, իմ եղբայր պարոն Մասուդ Փեզեշքիանի շնորհակալությունը Ադրբեջանի ժողովրդին և պետությանը սատարելու համար բարձր է գնահատվում մեր ժողովրդի կողմից:

Մեր բարեկամ և եղբայրական ժողովուրդները դարեր շարունակ սատարել են միմյանց և այսուհետ միշտ միասին կլինեն թե ուրախ, թե դժվարին օրերին»,-ասված է հրապարակման մեջ։

Leave a Comment