
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը՝ 2 մասից։ Չնայած գրված է, որ դա նախագիծ է, սակայն դրանում հազիվ թե շատ բան փոխվի։ Հիմնական ցուցակը 283 հոգուց է բաղկացած, ցուցակի 2-րդ մասը 10 հոգի են՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ։ 283 հոգանոց ցուցակում ինքնուրույն դեմքեր չկան, բոլորը Նիկոլ Փաշինյանի քայլող ուսապարկեր են։ Որ 283 +10 հոգանոց ցուցակ ես հրապարակել, նրանցից քանի՞սն է պատգամավոր դառնալու։ Երևի 30-35-ը, մնացածները հետո «վայելելու են» փողոցներում հանրության հետ առերեսվելը»։
Աղբյուրը` Ոսկան Սարգսյան