Երևանում ապրիլի 4-ին, 7-8-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլ․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Հանրապետության տարածքում` ապրիլի 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 4-ին շրջանների զգալի մասում, ապրիլի 5-ին, 6-ի ցերեկը, 7-8-ն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ ձյան և թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։
Ապրիլի 4-ի առավոտյան ժամերին առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։ Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 3-ի ցերեկը, 4-5-ը, 8-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։
Երևանում ապրիլի 4-ին, 7-8-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
Ապրիլի 5-ի և 6-ի կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև։