Եղանակը Հայաստանում և Արցախում ապրիլի 4-ին – armeniatoday.am

Ապրիլի 4-ին Հայաստանի առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ ձյան և թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Երևանում ցերեկը կանխատեսվում է 13-15 աստիճան, երեկոյան՝ 9-11 աստիճան։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 6-10 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 6-9 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 4-9 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 10-13 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 11-13 աստիճանի։

Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 5-8 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 12-15 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի 14-17 աստիճան տաքություն։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 4-8 աստիճանի։

Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 3-6 աստիճան։ Արցախում կանխատեսվում 14 աստիճան, հայտնում է Yandex.com-ը։

Leave a Comment