Տեղեկացված աղբյուրը Fars լրատվական գործակալությանը հայտնել է, որ ապրիլի 4-ին ԱՄՆ-ն միջնորդի միջոցով 48-ժամյա հրադադար է առաջարկել։
Այդ առաջարկն արվել է տարածաշրջանում ճգնաժամի սրումից և ԱՄՆ զինված ուժերի համար լուրջ խնդիրների առաջացումից հետո՝ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական կարողությունների սխալ գնահատման պատճառով։
Իրանի պատասխանն այդ առաջարկին գրավոր չի եղել, այլ տեղերում գործողությունների և շարունակական զանգվածային հարձակումների միջոցով։
Տեղեկացված աղբյուրը հավելել է. «Հրադադարի հասնելու ԱՄՆ դիվանագիտական ջանքերը ակտիվացել են, հատկապես այն բանից հետո, երբ Իրանը հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմական պահեստին»։