
Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը՝ 48-ժամյա հրադադարի մասին, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրին։
Նա նշել է, որ Թեհրանը Վաշինգտոնին պատասխանել է ոչ թե գրավոր, այլ շարունակելով զանգվածային հարձակումները։
Ըստ «Wall Street Journal»-ի՝ Պակիստանի գլխավորությամբ տարածաշրջանային երկրների ջանքերը՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի հաստատման համար, նույնպես ձախողվել են։ Թեհրանը հրաժարվում է առաջիկա օրերին Իսլամաբադում հանդիպել ԱՄՆ պաշտոնյաների հետ։