Ինչո՞ւ ենք ասում՝ բաց ենք նոր ուժերի համար, որովհետև մյուսներն արդեն փորձել են իրենց ուժերը Հայաստանի կառավարման մեջ. Նարեկ Կարապետյան

«Հիմնականում մենք բաց ենք նոր ուժերի հետ համագործակցության համար»,-«Շանթ» հեռուստաընկերության եթերում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ շարունակելով.

«Ինչո՞ւ ենք ասում՝ նոր ուժերի, որովհետև մյուս ուժերն արդեն փորձել են իրենց ուժերը Հայաստանի կառավարման մեջ՝ ցույց են տվել, թե ինչ հաջողություն կամ անհաջողություն են ունեցել և ինչ արդյուքն են բերել Հայաստանի համար մինչև այսօր։

Նոր ուժերին պետք է հնարավորություն տրվի մտնել քաղաքական դաշտ, պետական համակարգ և փորձել փոփոխություններվ ապացուցել, որ հայկական քաղաքական համակարգն ունի մեծ ապագա։

Հասարակությունը միասնականության կողմնակից է և բաց ենք եղել միասնական ճանապարհով գնալու, եթե մասնագիտական կարևոր խմբեր կլինեն, այնտեղ պրոֆեսիոնալիզմ կլինի, մարդիկ կլինեն, ովքեր որևէ ձևով, որևէ հարցով չեն արատավորել իրենց ճանապարհը։

Հնարավոր է, որ մարդիկ ինչ-որ առումով դեռ հասարակության համար լայն ճանաչում չունենան, բայց կարևոր է, որ ունենան պրոֆեսիոնալիզմ, մասնագիտական ճանաչում, մաքուր ձեռքեր։

Փոքրացման դեմ պայքարը ընդդիմության հիմնական գործողություններից մեկը պետք է լինի։ Այն ուժերը, որոնք վստահ չեն, որ կանցնեն՝ մեր կարծիքով պետք է ձեռնպահ մնան մասնակցությունից, որպեսզի հնարավորություն տան, որ երկրում փոփոխություններ տեղի ունենա, որ այս իշխանությունը երկրում էլ չլինի իշխանության»։

 

Leave a Comment