Արթիկ քաղաքի ծննդատանը նորածին է մահացել․ ԶԼՄ – armeniatoday.am

Ապրիլի 3-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքի ծննդատանը նորածին է մահացել, հայտնել է Shamshyan.com-ը։

Ծննդկան Արմինե Մարգարյանի ամուսնու խոսքով՝ հղիության ամբողջ ընթացքում որևէ խնդիր չի եղել։ Նրա խոսքով՝ բոլոր հետազոտություններն ու անալիզները եղել են նորմայի սահմաններում, և անգամ կեսարյան հատման անհրաժեշտության մասին խոսք չի գնացել։

«Սա մեր երրորդ երեխան էր։ Նախորդ երկուսն էլ ծնվել են բնական ճանապարհով։ Այսօր՝ ժամը 12։30-ի սահմաններում, կնոջս բերել ենք Արթիկի ծննդատուն։ Մինչև ժամը 18։00-ն մեզ վստահեցնում էին, որ ամեն ինչ նորմալ է, երեխայի սրտի զարկերը լսվում են։ Սակայն վերջում ծնունդն ընդունող գինեկոլոգ Կարինե Չոփիկյանը տեղեկացրեց, որ նորածինը մահացել է՝ առաջացած բարդությունների պատճառով»,- նշել է նա։

Ծնողները դիմել են ոստիկանություն և պահանջել մանրակրկիտ հետաքննություն՝ պնդելով, որ երեխայի մահը կարող էր կանխվել և մեղադրելով բժշկին անփութության մեջ։

Leave a Comment