ՆԳՆ հաշվառման-քննական ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումները մայիսի 4-ի փոխարեն կգործեն ապրիլի 18-ին

ՀՀ ՆԳՆ հաշվառման-քննական ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումները մայիսի 4-ի փոխարեն ծառայություններ կմատուցեն ապրիլի ապրիլի 18-ին. այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ ՀՀ կառավարության հունվարի 29-ի համապատասխան որոշմամբ՝ 2026 թ. մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխվել է ապրիլի 18-ին՝ շաբաթ օրը:

«ՆԳՆ հաշվառման-քննական ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումներում մայիսի 4-ի համար հերթագրված քաղաքացիներին խնդրում ենք ներկայանալ ապրիլի 18-ին՝ հերթագրման նույն ժամին»,-ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Leave a Comment