Միացյալ Նահանգներին մի փոքր ժամանակ է պետք Հորմուզի նեղուցը բացելու և դրանով նավթի փոխադրումը սկսելու համար, ասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Ավելի վաղ ամերիկացի առաջնորդը հայտարարել էր, որ Վաշինգտոնը մոտ է գործողության նպատակներին հասնելուն, և Իրանն այլևս սպառնալիք չէ։ Նախագահը նաև ասել է, որ Միացյալ Նահանգները Հորմուզի նեղուցի կարիքը չունի, և որ նավթ ներմուծելու համար այն օգտագործող երկրները պետք է իրենք ապահովեն իրենց նավերի անվտանգ անցումը։
«Մի փոքր ժամանակ էլ, և մենք կարող ենք հեշտությամբ բացել Հորմուզի նեղուցը, վերցնել նավթը և հարստանալ», – գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։