Մենք ոչնչացրել ենք Իրանի պողպատի արտադրության հզորության 70%-ը. Նեթանյահու



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Մեր ամերիկացի ընկերների հետ միասին մենք շարունակում ենք հարվածներ հասցնել Իրանին՝ վերացնելով հրամանատարներին և թիրախավորելով կամուրջներն ու ենթակառուցվածքները, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Վերջին օրերին ռազմաօդային ուժերը ոչնչացրել են Իրանի պողպատի արտադրության հզորության 70%-ը։ Դա հսկայական նվաճում է, որը զրկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին ինչպես ֆինանսական ռեսուրսներից, այնպես էլ զգալի քանակությամբ զենք արտադրելու հնարավորությունից։

Մենք կշարունակենք հարվածներ հասցնել Իրանին։ Լիբանանում մենք շարունակում ենք հարվածել «Հըզբոլլահին»՝ ջախջախելով այն։ Շարունակում ենք ընդլայնել և ամրապնդել մեր անվտանգության գոտին՝ հյուսիսում համայնքները պաշտպանելու համար»,- նշել է նա։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment