Ռումինական ֆուտբոլի լեգենդ, 80-ամյա Միրչա Լուչեսկուն տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք՝ սրտի մկանի սուր ինֆարկտով։ Ըստ հիվանդանոցի հաղորդագրության՝ ուրբաթ առավոտյան տեղի ունեցած առաջին կաթվածից մի քանի ժամ անց մասնագետը ստացել է երկրորդ ինֆարկտը։ Լուչեսկուի վիճակը կայունացնելու համար պահանջվել է երեք վերակենդանացման վիրահատություն և անգիոգրաֆիայի միջոցով զարկերակների անցանելիության ստուգում։
«Շախտյորի», «Զենիթի» և «Ինտերի» նախկին մարզիչը հիվանդանոցում էր գտնվում դեռևս կիրակի օրվանից, երբ նրա ինքնազգացողությունը վատացել էր մարզման ժամանակ։ Բժիշկները պլանավորում էին նրան դուրս գրել այսօր՝ սրտի ռիթմը կարգավորող դեֆիբրիլյատոր տեղադրելուց հետո, սակայն վիճակի կտրուկ վատթարացումը փոխել է իրադարձությունների ընթացքը։ Հիշեցնենք, որ ընդամենը մեկ օր առաջ՝ ապրիլի 2-ին, Լուչեսկուն լքել էր Ռումինիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը այն բանից հետո, երբ թիմը չկարողացավ նվաճել Աշխարհի 2026 թ. առաջնության ուղեգիր։
