Կրկին հայտնաբերվել են մակնշման և որակի խախտումներով ձվերի խմբաքանակներ. ՍԱՏՄ-ն՝ շուկայում իրականացրած ստուգումների մասին

Հայաստանում Սուրբ Զատկի տոնին ընդառաջ շուկայում իրականացված ստուգումների երկրորդ փուլում կրկին հայտնաբերվել են մակնշման և որակի խախտումներով ձվերի խմբաքանակներ


ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլ․/Նովոստի-Արմենիա/․ Հայաստանում Սուրբ Զատկի տոնին ընդառաջ շուկայում իրականացված ստուգումների երկրորդ փուլում կրկին հայտնաբերվել են մակնշման և որակի խախտումներով ձվերի խմբաքանակներ:


Այս մասին հայտնում է ՍԱՏՄ-ն։


Իրացման ցանցում իրականացված հսկիչ գնումների արդյունքում թարմության և կարգի նկատմամբ լաբորատոր փորձաքննության են ներկայացվել նմուշներ «Աշտարակ» (արտադրման ամսաթիվ՝ 24․03), «Արաքս» (արտադրման ամսաթվեր՝ 20․03, 23․03, 26․03, 27․03, 28․03, 30․03), «Արզնի» (արտադրման ամսաթիվ՝ 24․03), «Գնթունիք» (արտադրման ամսաթիվ՝ 29․03), «Էլիտ» (արտադրման ամսաթիվ՝ 25․03), «Էրեբունի» (արտադրման ամսաթվեր՝ 26․03, 27․03), «Կոկո» (արտադրման ամսաթիվ՝ 20․03), «Հում ձու» (արտադրման ամսաթիվ՝ 29․03), «Շիրակ» (արտադրման ամսաթվեր՝ 21․03, 23․03, 24․03, 26․03, 31․03), «Ոսկեհատ» (արտադրման ամսաթիվ՝ 21․03), «Վարդբաղ» (արտադրման ամսաթիվ՝ 29․03) արտադրատեսակների նշված խմբաքանակներից։


Բոլոր նմուշները թարմություն ցուցանիշով համապատասխանել են ՀՍՏ 182-2012 Ա դասի առաջին տեսակի (սեղանի) ձվի պահանջներին։  


Արձանագրվել են «թարմ սեղանի ձու» ապրանքատեսակի կարգի անհամապատասխանություններ:


Այսպես. կարգի (մակնշման) խախտումներ են ունեցել «Արաքս» (արտադրման ամսաթվեր՝ 27․03, 28․03), «Գնթունիք» (արտադրման ամսաթիվ՝ 29․03), «Կոկո» (արտադրման ամսաթիվ՝ 20․03), «Շիրակ» (արտադրման ամսաթիվ՝ 26․03) ապրանքատեսակները։


«Կարգի անհամապատասխանություններով խմբաքանակների համար տրվել են կարգադրագրեր՝ արտադրանքի իրացումը կասեցնելու և մակնշումը օրենսդրության պահանջին համապատասխանեցնելու վերաբերյալ»,-նշվում է հաղորդագրության մեջ։


 

Leave a Comment