Իրանում չեն բացառել F-35 կործանիչի ամերիկացի օդաչուի գերեվարումը, գրել է Tasnim գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Գործակալության աղբյուրները հայտնել են, որ օդաչուն, հնարավոր է, գերեվարվել է իրանցի զինվորականների կողմից։
Ըստ գործակալության տվյալների՝ ԱՄՆ-ն փրկարական գործողության համար ներգրավել էր Black Hawk ուղղաթիռներ և C-130 Hercules ինքնաթիռ, սակայն գործողությունն ավարտվել է անհաջողությամբ:
Tasnim-ի փոխանցմամբ՝ օդաչուն գերեվարվել է այն բանից հետո, երբ իրանական հակաօդային պաշտպանությունն այսօր առավոտյան խոցել է ամերիկյան կործանիչը: Թե ինչ ինքնաթիռ է, դեռ ճշտված չէ:
ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին լայնածավալ ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ: Իրանն ի պատասխան՝ հարվածներ էր հասցրել տարածաշրջանի մի շարք երկրներում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին:
«Խաթամ ալ-Անբիա» ռազմական հրամանատարության կենտրոնական շտաբն ավելի վաղ հայտնել էր F-35 կործանիչի ոչնչացման մասին: Սա արդեն երկրորդ F-35-ն է, որի խոցման մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ): Նախորդ դեպքը տեղի է ունեցել մարտի 19-ին: ԻՀՊԿ-ը պնդում էր, որ ինքնաթիռը վնասվել է։ Պենտագոնը հաստատել էր մարտական առաջադրանքի կատարումից Մերձավոր Արևելքի ռազմաբազաներից մեկում կործանիչի վթարային վայրէջքի փաստը։
Իրանում պնդում են, որ սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ տեղի հակաօդային պաշտպանությունը խոցում է նման ինքնաթիռ:
