Իսրայելում իրավիճակը շարունակում է լարված մնալ, հատկապես երկրի հյուսիսային շրջաններում։ Alpha News-ի հետ զրույցում այս մասին հայտնել է «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը։
«Թել Ավիվում և Երուսաղեմում գիշերը մեկ անգամ տագնապ է հնչել, բայց ընդհանուր առմամբ հյուսիսում վիճակը շատ ավելի ծանր է»,- նշել է Չերնամորյանը։
Նա տեղեկացրել է, որ Իսրայելի հյուսիսում բնակվում է շուրջ 3000 հայ՝ հիմնականում Հայֆայում և հարակից շրջաններում, այդ թվում՝ Լիբանանի սահմանին մոտ տարածքներում։ Չերնամորյանի խոսքով՝ Լիբանանի սահմանին մոտ գտնվող բնակավայրերում ապրող հայերը ստիպված են եղել տեղափոխվել ավելի անվտանգ քաղաքներ։
«Մարդիկ տեղափոխվել են համեմատաբար ավելի ապահով բնակավայրեր, և այսօր նրանց առօրյան ընթանում է պատերազմական ռեժիմով»,- ասել է նա։