
ՄԻՊ-ի դիմաց ակցիա և ստորագրահավաք են իրականացնում Սուրբ Աննա եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 18-ամյա Դավիթ Մինասյանի հարազատներն ու դասընկերները: Նրանք նամակ կփոխանցեն ՄԻՊ-ին:
Հիշեցնենք, որ Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել և տեղափոխվել էր Աբովյան ՔԿՀ, որտեղ նրա ինքնազգացողությունը վատացել է և նա հոսպիտալացվել է: