
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Որտե՞ղ են տասնյակ հազարավոր դասալիքները.
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, թե 44-օրյա պատերազմում տասնյակ հազարավոր դասալիքներ են եղել։ Անցած 6 տարում այդ տասնյակ հազարավորներից քանի՞սն է դատված։
Իրականում պատերազմի ժամանակ կազմակերպված քաոս է եղել, որպեսզի հետո հայտարարեն՝ բոլորն են մեղավոր, չեն կռվել, փախել են։ 44-օրա պատերազմից առաջ Արցախի սահմանագոտում 5 գունդ են լուծարել, այդ գնդերի սպաներին տեղափոխել թիկնունքային պաշտոնների, պատերազմի ժամանակ զորահավաք չեն արել, ՄՕԲ-ին չեն կցել գործող զորամասերի կռվողնեին, այլ առանց ՀՕՊ-ի, հրետանու, զինտեխնիկայի տարել լ ամայի, նրանց անծանոթ տեղանքներ»։
Աղբյուրը` Ոսկան Սարգսյան