Իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնում է ամերիկյան գերժամանակակից F-35 կործանիչի օդաչուի հնարավոր գերեվարման մասին:
Ըստ հաղորդագրության՝ այսօր առավոտյան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից ինքնաթիռի խոցումից հետո օդաչուն հասցրել է կատապուլտ լինել և վայրէջք կատարել Իրանի տարածքում՝ Կոհգիլույե և Բոյեր Ահմադ նահանգում:
Գործակալության տեղեկություններով՝ ամերիկյան կողմը փորձել է գործողություններ ձեռնարկել օդաչուին երկրից դուրս բերելու ուղղությամբ, սակայն որոշ աղբյուրներ պնդում են, որ նա արդեն իսկ գտնվում է իրանական ուժերի ձեռքին: Պաշտոնական Թեհրանը դեռևս չի հաստատել գերեվարման փաստը, իսկ լրացուցիչ մանրամասներ սպասվում են առաջիկայում:
