
Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Ալի Ջահանշահին պատասխանել է ԱՄՆ-ի՝ Իրանին քարե դար վերադարձնելու սպառնալիքներին։ «Մենք ձեր զինվորներին կուղարկենք նույնիսկ ոչ թե քարե դար, այլ դրան նախորդող ժամանակաշրջան»,- նրա խոսքերը մեջբերում է իրանական Al Alam հեռուստաալիքը: Ջահանշահին հավելել է, որ Իսլամական Հանրապետության զինված ուժերը լիովին պատրաստ են պաշտպանել իրենց երկիրը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե Իրանին կվերադարձնի քարե դար։