Եվրոպան պետք է պատրաստվի երկարատև էներգետիկ ճգնաժամի. ԵՄ հանձնակատար

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Եվրոպան պետք է պատրաստվի «երկարատև էներգետիկ ցնցման»՝ Իրանի պատերազմի պատճառով, «Financial Times»-ին ասել է Եվրոպական Միության էներգետիկայի հանձնակատար Դեն Յորգենսենը։

Յորգենսենը նշել է, որ ԵՄ իշխանությունները քննարկում են տարբեր սցենարներ ու «վառելիքի պակասի դեմ պայքարի բոլոր տարբերակները»: Ամենավատ դեպքում դրանք ներառում են սպառման չափաբաժին և պաշարներից ավելի շատ նավթի ազատում:

«Սա կլինի երկարատև ճգնաժամ… էներգիայի գները շատ երկար ժամանակ բարձր կմնան», – ասել է պարոն Յորգենսենը: «Մեր վերլուծության համաձայն՝ անկասկած է, որ այս իրավիճակը կտևի երկար, և երկրները պետք է ապահովեն, որ… նրանք ունենան իրենց անհրաժեշտ ամեն ինչ»:

ԵՄ իշխանությունները մշակում են պլաններ՝ հակամարտության «կառուցվածքային և երկարաժամկետ հետևանքները» լուծելու համար:

Եվրահանձնակատար նաև հաստատել է, որ դաշինքն այս տարի Ռուսաստանից գազի ներմուծումը դադարեցնելու ծրագրերը չի փոխելի: Նա նշել է, որ «դրա փոխարեն ԱՄՆ-ից և այլ գործընկերներից մատակարարումներին հույսը դնելն ավելի ընդունելի տարբերակ է, քանի որ նրանք գործում են ազատ շուկայի միջավայրում»:

Leave a Comment