Հանճա՛ր ես, սեփական հանցագործությունդ «հիմնավորելու» մեջ՝ անմրցելի

Հանճա՛ր ես, սեփական հանցագործությունդ «հիմնավորելու» մեջ՝ անմրցելի

03.04.2026 | 13:29

Գերվստահ եմ` Ադրբեջանի փոքրիկ խան Ալիևը հաստատ ծիծաղից թուլացել է` լսելով, թե ոնց է Այսրկովկասի գավառական ճարպիկը Արցախի վաճառքը «հիմնավորում»։ ՈՒ դա անում է այն աստիճան մոլագար ձևով, որ հիմա էլ օրը ցերեկով Պուտինի առաջ «խմբագրում» է Ադրբեջանի պատմությունը` ասելով, թե «անկախ Հայաստանը 100 %-ով նույնական է Խորհրդային Հայաստանին, իսկ անկախ Ադրբեջանը՝ 100 %-ով նույնական է Խորհրդային Ադրբեջանին»։

Սույն ազգակործան պատուհասին ուղղակի հիշեցնում ենք` Ադրբեջանի Սահմանադրության նախաբանում նշված է, որ Սահմանադրությունը հիմնվում է 1991 թ. հոկտեմբերի 18֊ին ընդունված «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության մասին» սահմանադրական ակտում արտացոլված սկզբունքների վրա (այս ակտն էլ իր հերթին բխում է Ադրբեջանի անկախության հռչակագրից)։

Ըստ Սահմանադրական ակտի՝

֊ Ադրբեջանի Հանրապետությունը հանդիսանում է 1918 թվականի մայիսի 28-ից մինչև 1920 թվականի ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդը։

֊ ԽՍՀՄ ստեղծման մասին 1922 թվականի դեկտեմբերի 30-ի պայմանագրի՝ Ադրբեջանին վերաբերող հատվածն անվավեր է դրա ստորագրման պահից։

Ահա քեզ 100 %֊ով Խորհրդային Ադրբեջանի հետ նույնական անկախ Ադրբեջան…

Հանճա՛ր ես, հանճա՛ր, Նիկոլ, սեփական հանցագործությունդ «հիմնավորելու» մեջ՝ անմրցելի։

Վահե ՍԱՐԳՍՅԱՆ

Հ.Գ.

Իսկ թե 1918-1920 թթ. Ադրբեջանի հետ ինչ առնչություն է ունեցել Արցախը` քեզ դա տհաճ կլինի լսելը։ Բայց դա մի օր քեզ ու փոքրիկ խանիդ կբացատրվի։ ՈՒ հենց Արցախյան նոր շարժմամբ ու ազատագրումով։

Մեկնաբանություններ

Leave a Comment