
«Ի՞նչ կարծիք ունեք Փաշինյանի գործունեության մասին»․ այս մասին «Երևան թըդեյ»-ը հարցախույզ է իրականացրել Սևան քաղաքում։ «Շատ վատ, սարսափելի վատ», «Նիկոլ Փաշաևօղլու անունը 5000 տարի անեծքով կհիշվի։ Սաղ հողերը տվեց թուրքերին, ասեց՝ Արցախն Ադրբեջանինն է», «Ամբողջ աշխարը տեսնում է ինչ գործեր է անում՝ ի վնաս հայերի, ի օգուտ ուրիշների», «Մեր ստացած թոշակը մեզ չի հերիքում, էդ ավելացրած 10 000-ն էլ չի փրկելու, ապրանքների գինը բարձրանում է», «Երկրի վիճակը քանի գնում՝ վատանում է»,- պատասխանել են սևանցիները։