«Իրանը կործանարար հարվածներ կհասցնի տարածաշրջանում ԱՄՆ-ի օբյեկտներին»․ Զոլֆաղարի

«Իրանը կործանարար հարվածներ կհասցնի տարածաշրջանում ԱՄՆ-ի օբյեկտներին»․ Զոլֆաղարի

Իրանը կհարվածի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և Իսրայելի բոլոր օբյեկտներին, եթե Դոնալդ Թրամփի սպառնալիքներն իրագործվեն: Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ Անբիա» կենտրոնական հրամանատարության մամուլի խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին։

«Ի պատասխան ԱՄՆ նախագահի՝ Իրանի կամուրջները, էլեկտրակայանները և էներգետիկ ենթակառուցվածքները ոչնչացնելու սպառնալիքների՝ զգուշացնում ենք. եթե այդ սպառնալիքներն իրականացվեն, Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը ավելի հզոր և կործանարար հարվածներ կհասցնեն տարածաշրջանում կարևոր օբյեկտներին»,- նշել է նա:

Զոլֆաղարին հավելել է, որ արաբական երկրները պետք է ստիպեն ԱՄՆ-ին լքել իրենց տարածքը, եթե ցանկանում են խուսափել իրենց ենթակառուցվածքներին վնաս հասցնելուց։

Leave a Comment