Երևանի Իսակովի պողոտայում խցանման պայմաններում երկու վարորդ մեքենան վարել են հետիոտների համար նախատեսված հատվածով, հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։
Պարեկները հայտնաբերել են, որ «Վազ 2109»-ի վարորդը Իսակովի պողոտայում խցանման ժամանակ մեքենան վարել է հետիոտների համար նախատեսված հատվածով։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ավտոմեքենան հայտնաբերվել է և տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք։
Նույն պողոտայում խցանման ընթացքում հետիոտների համար նախատեսված հատվածով է երթևեկել նաև «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը։ Այս դեպքում ևս մեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Երկու վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։