Գալյան․ Ընտանեկան գործերով հաշտարարը չի կարող հավելյալ չհամաձայնեցված գումար պահանջել

Գալյան․ Ընտանեկան գործերով հաշտարարը չի կարող հավելյալ չհամաձայնեցված գումար պահանջել

3 ապրիլի 2026 – 11:43 AMT

PanARMENIAN.Net – Ընտանեկան գործերով հաշտարարները իրավունք չունեն պահանջելու հավելյալ վճարներ, որոնք նախապես չեն համաձայնեցվել կողմերի հետ։ Այդ մաին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

Նա հավելել է, որ հաշտարարը չի կարող առանձին վճար պահանջել հաշտարարության ավարտի արձանագրության համար։ Նախարարը նշել է, որ դա ոչ իրավաչափ վարքագիծ է, ինչին բախվելու պարագայում խնդրել է դիմել նախարարություն կամ Հաշտարարների պալատ։

«Պարտադիր հաշտարարության շրջանակում մինչև երկու ժամ տևող հաշտարարության համար վճարվելիք գումարի չափը հստակ սահմանված է կառավարության որոշմամբ, այն չի կարող գերազանցել 45,000 դրամը։

Հաշտարարը չի կարող ձեզանից պահանջել այնպիսի ծախսեր, որոնք նախապես ձեզ հետ համաձայնեցված չեն եղել։ Իսկ այդ ծախսերը չպետք է լինեն անհամաչափ»,- ասել է նախարարը։

Leave a Comment