ՊՆ զորավարժադաշտում գրանցված պայթյունի հետևանքով զինծառայող է մահացել, կա վիրավոր․ նախաձեռնվել է քրվարույթ

Պայմանագրային զինծառայողը մահացել է

ՊՆ զորավարժադաշտում գրանցված պայթյունի հետևանքով զինծառայող է մահացել, կա վիրավոր․ նախաձեռնվել է քրվարույթ


ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին ՊՆ զորավարժադաշտում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում է ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։


Նշենք, որ հայկական ԶԼՄ–ները հայտնում էին, որ ապրիլի 2–ին պայթյուն է տեղի ունեցել Արմավիրի մարզի՝ ժողովրդին հայտնի Բաղրամյանի «պալիգոններում», ինչի հետևանքով 1 զինծառայող մահացել է, մեկ այլ զինծառայող վիրավորվել է։ 


«2026 թվականի ապրիլի 2-ին ՊՆ զորավարժադաշտում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասի (զինվորական պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 532-րդ հոդվածի 3-րդ մասի (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Պայմանագրային զինծառայողը մահացել է», – նշել է Ավդալյանը։ 


Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ:


 


Leave a Comment