Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին արձագանքել է Դոնալդ Թրամփի՝ Իրանին «քարի դար վերադարձնելու» սպառնալիքին։
«Ներկա ժամանակի և քարի դարի միջև կա մեկ ակնհայտ տարբերություն. այն ժամանակ Մերձավոր Արևելքում նավթ և գազ չէին արդյունահանում։ Արդյո՞ք ԱՄՆ նախագահը և նրան իշխանության բերած ամերիկացիները վստահ են, որ իսկապես ցանկանում են հետ պտտել ժամանակի անիվը» — գրել է Արաղչին։