Մադրիդի «Ռեալի» և Ուրուգվայի հավաքակնի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն խոսել է դեռահաս ժամանակ ձայնի խնդիր ունենալու մասին։ Ուրուգվայցին բացատրել է, թե ինչու է Միկի Մաուսի «ձայնով» խոսել Ուրուգվայի «Պենյարոլ» ակումբում իր հայտնի հարցազրույցի ժամանակ։
Նա պատմել է, որ կոկորդում խնդիր է ունեցել, որը ֆինանսական խնդիրների պատճառով չի կարողացել լուծել երկար ժամանակ։
«Կոկորդի խնդիր ունեի։ Հիմա զվարճալի է թվում, բայց այն ժամանակ երեխա էի և տատանվում էի հանրության առջև խոսելուց»,- ասել է նա։
