Ժամկետային զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ պաշտպանության նախարարության մոտ։ Նրանք պահանջում են, որ եթե օրենք է ընդունվել, ապա այն պետք է բոլորի համար գործի։
Այս տարվա հունվարի 1-ից պարտադիր զինվորական ծառայության ժամկետը նախկին երկու տարվա փոխարեն մեկուկես տարի է դարձել, սակայն այն չի տարածվում ավելի վաղ զորակոչվածների վրա։
«Սա անարդարացի բան է։ Բա ինչի՞ համար իմ երեխեն 2 տարի ծառայի, թող ինքն էլ 1,5 տարի ծառայեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց ծնողներից մեկը։